Չինաստանից Սյույ անունով կինը քիչ էր մնում մահանար քնաբերի գերդեղաչափից. որդին նրան զայրացրել էր, երբ դասերն էր սովորում, եւ նա ավելի շատ է քնաբեր խմել, քան հանձնարարվում է: Սա քիչ էր մնում նրա կյանքի գինն ունենար:

Asia One պորտալը հայտնում է, որ Սյույն ու նրա ամուսինը շատ էին մտահոգվում 7-ամյա որդու առաջադիմության պատճառով, եւ նրան գրանցել էին մի քանի լրացուցիչ սեկցիաներում ու խմբակներում, ինչպես նաեւ նրա հետ պարապում էին երեկոյան:

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Սյույը փորձել է որդուն բացատրել տնային աշխատանքի մաթեմատիկայի խնդիրը, սակայն տղան ոչ մի կերպ չի հասկացել ինչպես այն լուծել: Կինը զայրացել է, եւ նրա ամուսինն էր ստիպված շարունակել պարապմունքը:

Սյույը որոշել է քնաբեր ընդունել՝ հանդարտվելու համար եւ միանգամից 7 հաբ է խմել, քանի որ վախենում էր, որ դեղը չի ազդի: Նա սկզբում իսկապես հանդարտվել է, սակայն շուտով գլխապտույտ է առաջացել, եւ ընդհանուր ինքնազգացողությունը վատացել է:

Կնոջը հոսպիտալացրել են եւ ստամոքսի լվացում կատարել: Բժիշկների խոսքով՝ հիմա Սյույի առողջությանը ոչ մի բան չի սպառնում:

Լուսանկարը՝ Weibo