31-ամյա Վինթեր Մրազը ենթարկվեց ճանապարհատրանսպորտային պատահարի եւ ողնաշարի ու ստորին վերջույթների ծանրագույն կոտրվածքներ ստացավ։ Այդ դեպքից հետո նա սկսել է փոխել իր մարմինը՝ տարբեր ենթամաշկային չիփեր ու իմպլանտներ դնելով, որոնք օգնում են նրան կատարել ամենօրյա գործերը։
Ինչպես ներկայացնում է The Daily Mail-ը, Վինթերի մարմնում տեղադրված է երկու միկրոչիփ, որոնք կարող են բացել դուռն ու տվյալներ հաղորդել։ Կնոջ ձեռքում լուսադիոդային լուսավորիչներ են, իսկ մատների ծայրերին՝ մագնիսներ։
Մի ձեռքով նա կարող է բացել էլեկտրամագնիսական կողպեքով դուռը, իսկ մյուսով՝ տվյալներ հաղորդել իր մասին (չիփում ներդրված է տեղեկություն նրա անձնական այցեքարտից)։ Վինթերի ծնկաթասերից մեկը տպագրված է 3D տպիչով։ Նրա մարմնում կա նաեւ իմպլանտատ-հակաբեղմնավորիչ։
Կնոջ խոսքով՝ իմպլանտատները նրա կյանքն ավելի լավ են դարձրել։ Օրինակ, նա չի կարող մոռանալ տան բանալին, չէ՞ որ այն կարված է նրա մարմնում։ Ինչ վերաբերում է լուսադիոդներին, դրանք գործնական կիրառություն չունեն եւ դրվել են հենց այնպես։
«Ինձ միշտ դուր են եկել փայլող իրերը»,- խոստովանել է Վինթերը։






