Չինաստանի Հունան նահանգի Սյանտան քաղաքային շրջանից 62-ամյա կինը ծնել է առողջ տղա:
Ինչպես հայտնում է AsiaOne լրատվական պորտալը, Տան ազգանունով կինը դեկտեմբերի 20-ին կեսարյան հատմամբ 2,95 կգ քաշով տղա է ունեցել: Հիմա թե՛ մայրը, թե՛ երեխան իրենց լավ են զգում:
Տանը որոշել է ուշ հղիանալ 6 տարի առաջ, երբ մահացել է նրա 31-ամյա որդին: Նա ամուսնու հետ դիմել է վերարտադրողական առողջության կլինիկա եւ ԱՄԲ միջամտությունից հետո հղիացել է:
Հղիությունն ընթացել է բարդություններով: Տանին հոկտեմբերի վերջին հոսպիտալացրել են փորի շրջանում հաճախակի ցավերի պատճառով: Հետազոտելիս նրա մոտ հայտնաբերել են հիվանդությունների երկար ցանկ, այդ թվում՝ գեստացիոն շաքարային դիաբետ, ջրառատություն եւ սրտի հետ կապված խնդիրներ: Բայց չնայած բոլոր բարդություններին, նա կրել եւ ծնել է առողջ երեխայի:
Լուսանկարը՝ Unsplash






