Հիպերտոնիան շատ վտանգավոր հիվանդություն է, որը մեծացնում է կաթվածների զարգացման ռիսկը: Հիպերտոնիայի դեպքում շատ կարեւոր է առանց որեւէ խախտումների դեղամիջոցներ կիրառել: Սակայն այդ դեղերից բացի պետք է փոխել սննդակարգը, ինչը կօգնի արդյունավետ վերահսկել զարկերակային ճնշումը:

Ո՞ր մթերքները կարող են օգնել վերահսկել հիպերտոնիան:

  1. Լոբի

Լոբու մեջ պարունակվում են շատ մանրաթելեր եւ սպիտակուցներ, ինչպես նաեւ կալիում, իսկ  ճարպը քիչ է, այդ պատճառով լոբին լավ մթերք է հիպերտոնիա ունեցող մարդկանց համար:

  1. Սիսեռ

Սիսեռի մեջ շատ մանրաթելեր եւ սպիտակուցներ են պարունակվում, եւ այնպիսի հիմնական նյութեր, ինչպիսիք են՝ կալցիում, կալիում եւ B9 վիտամին՝ ֆոլաթթու: Սիսեռը կարող է փոխարինել կարտոֆիլն ու սպիտակ բրինձը:

  1. Ոսպ

Ոսպը հարուստ է սպիտակուցով, մանրաթելերով, ֆոսֆորով եւ կալիումով:

  1. Գազար

Գազարի մեջ կա բետա-կարոտին, որն օգտակար է տեսողության համար: Այդ բանջարեղենում կան նաեւ շատ հակաօքսիդանտներ, որոնք կանխում են բջիջներում ազատ ռադիկալների վնասումը:

  1. Վարսակ

Վարսակի մեջ պարունակվում է բետա-գլյուկան, որն ունի մի շարք առավելություններ առողջության համար: Հետազոտության համաձայն՝ այն օգնում է լավացնել արյան մեջ խոլեստերինի ցուցանիշները: Մանրաթելերի այդ տեսակը եւս կարող է ապահովել հագեցածության երկարատեւ զգացողությունը: