Մարդու սրտի մեջ արյան մղման գործընթացները կախված են նրա սեռից, ինչպես պարզել են Վիսկոնսյան համալսարանի գիտնականները՝ անցկացնելով 20 կամավորների օրգանի ՄՌՏ-սքանավորում։

ՏԱՍՍ-ը հայտնում է, թե գիտնականներին հաջողվել է պարզել, որ, օրինակ, կանանց ձախ փորոքի պատը կրճատվելիս ավելի ուժեղ է լարվում, իսկ արյան մեջ այդ ժամանակ առաջանում են ավելի շատ արագ հոսքեր։

Տղամարդկանց եւ կանանց սրտերը նաեւ տարբերվում են ինչպես չափերով, այնպես էլ զարկերակի հաճախականությամբ եւ շատ այլ կարեւոր չափորոշիչներով։ Սա, իհարկե, արդեն հայտնի էր, սակայն այժմ գիտնականները հայտնաբերել են նաեւ տարբերություններ սրտի միջով արյան շարժման մեջ։ Գումարած՝ սքանավորման շնորհիվ հաջողվել է հասկանալ, որ տղամարդկանց սրտամկանը կրճատման ժամանակ ավելի շատ էներգիա է ծախսում, քան կանանց սրտամկանը։

Մասնագետների խոսքերով՝ դա բացատրում է, թե ինչու են սրտի եւ անոթների հիվանդությունները, ինչպես նաեւ սթրեսը տարբեր հաճախականությամբ հանդիպում տղամարդկանց ու կանանց մոտ։ Գիտնականները ուզում են հասկանալ, թե ինչու է կանանց սիրտը միջինում ավելի քիչ արդյունավետ աշխատում եւ ավելի արագ բաբախում, քան տղամարդկանցը։