Շատ մարդիկ չգիտեն, թե ինչքա՞ն եւ ի՞նչ տիպի շաքար է պարունակվում իրենց ըմպելիքներում, համաձայն նոր հետազոտության: Բայց շաքարի պատճառով անհանգստացած մարդիկ նախընտրում են խուսափել դրանից, բացահայտել են հետազոտողները: Եւ դա հասկանալի է:

Ոչ ալկոհոլային ըմպելիքները, մրգային շատ հյութեր եւ թարմացնող ըմպելիքները քաղցրացվում են սախարոզայով կամ եգիպտացորենի թուրմի ֆրուկտոզայով, այն պարագայում, երբ 100 տոկոսանոց մրգային հյութերը պարունակում են միայն բնական շաքար: Կաթը նույնպես բնական շաքար է պարունակում, չնայած այն քաղցր չէ: Դիետիկ ըմպելիքները քաղցրահամ են, մինչդեռ շաքար չեն պարունակում:

Գեյլ Ռամպերսաուդն ուսումնասիրում է սնունդն ու կրթությունը Ֆլորիդայի համալսարանի գյուղատնտեսության եւ պարենի գիտությունների ինստիտուտում: Նա ասաց, որ ի սկզբանե նոր հետազոտությունը մշակված է եղել պարզելու համար, թե ինչպես են մեկնաբանում սպառողները հյութերի մակնշումները:

Ռամպերսաուդը եւ նրա գործընկերները օնլայն հարցում են անցկացրել ԱՄՆ-ում 3361 հասուն  մարդկանց շրջանում: Նրանք մասնակիցներին հարցնում էին իրենց սննդակարգի մասին՝ ներառյալ ոչ ալկոհոլային ըմպելիքները, հարցնում էին նաեւ տարբեր ըմպելիքների մեջ պարունակվող շաքարի  տեսակի եւ քանակության մասին: Նրանք նաեւ հարցնում էին սննդամթերքի փաթեթավորումների, եւ բժշկական գիտելիքների մասին:

Մասնակիցները հայտնեցին , որ ավելի շատ ջուր են խմում՝ օրական միջինում չորս բաժակ: Նրանք նաեւ հաղորդեցին, որ օրական  մոտ երկուսուկես բաժակ խմում են  «այլ ըմպելիքներ»՝ սուրճ եւ թեյ, տեղեկացնում է Fox News-ը։

Այնուհետեւ ցանկում ընդգրկված էին շաքարով  քաղցրացված ըմպելիքները, դիետիկ ըմպելիքները, 100 տոկոսանոց մրգային հյութերն ու խառնուրդները:

Մարդկանց մեծամասնությունն՝ մոտ 96%-ը, ասաց, որ ոչ ալկոհոլային ըմպելիքները քաղցրահամ են: Մինչդեռ նրանցից միայն երեք քառորդը գիտեր, որ դրանք քաղցրացնող նյութեր են պարունակում:

Հարցվածների եւս 40%-ն ասաց , որ 100-տոկոսանոց բնական հյութերը քաղցրահամ են: Մինչդեռ այդ հյութերը միայն բնական շաքարներ են պարունակում, առանց հավելումների:

Մասնակիցների ավելի քան մեկ երրորդը սխալմամբ մտածում էր, որ կաթը շաքար չի պարունակում: Մոտ մեկ քառորդից ավելի քիչ մարդ ճիշտ նշեց, որ կաթը պարունակում է լակտոզա անվանումով բնական շաքար:

 Ոչ բոլոր քաղցր ըմպելիքներից պետք է խուսափել, ասաց Ռամպերսաուդը: Օրինակ, մրգային հյութերը վիտամիններ են պարունակում: