Մարդկանցից շատերին չի հաջողվում կարանտինի ժամանակ տանը վարժություններ կատարել, զբոսնելու գնալն էլ բավականին հազվադեպ է ստացվում, ինչը բացասաբար է անդրադառնում նաեւ առողջական վիճակի եւ կազմվածքի վրա: Այդպիսի մարդկանց, հավանաբար, արժե մեկուսացման ժամանակ սկսել ավելի շատ տնային գործեր անել, քանի որ դրանք եւս օգնում են կալորիաների այրմանը:

Փոշեկուլ

Եթե կես ժամ հատակը մաքրեք փոշեկուլով, դա կարող է այրել կանանց դեպքում 94 կալորիա, իսկ տղամարդկանց՝ 111 կալորիա: Կարելի է ընթացքում մի փոքր պարել՝ այդպես թե՛ ավելի ուրախ կլինի, թե՛ ավելի շատ կալորիաներ կայրվեն:

Սպասքի լվացում

Ձեռքով սպասքը 30 րոպե լվանալը կանանց թույլ կտա այրել 49 կալորիա, իսկ տղամարդկանց՝ 58:

Պահարանի մեջ իրերի դասավորում

Գարնանային մաքրությունը՝ պահարանի մեջ իրերը դասավորելով կանանց հնարավորություն կընձեռի այրել 189 կալորիա, իսկ տղամարդկանց՝ ամբողջ 223:

Վաննայի լվացում

Վաննայի լվացումը միանգամայն լավ մարզում է ամբողջ մարմնի համար: 30 րոպեում վաննայի պատերի եւ հատակի լվացումը կարող է կանանց եւ տղամարդկանց մոտ այրել համապատասխանաբար՝ 106 եւ 124 կալորիա:

Պատուհանների լվացում

Պատուհանների 30 րոպե տեւողությամբ լվացումը կբերի կանանց մոտ 126 եւ տղամարդկանց մոտ 149 կալորիայի կորստի: Սակայն մի ոգեւորվեք եւ չմոռանաք անվտանգության կանոնների մասին: