Գիտնականները հերթական դեղամիջոցն են փորձարկում COVID-19 կորոնավիրուսի վարակի դեմ. այս անգամ նրանց ուշադրությունը գրավել է այրոցի դեմ դեղամիջոցների ակտիվ բաղադրիչը`ֆամոտիդինը:

Ինչպես հայտնում է Science Mag-ը, ապրիլի սկզբին ֆամոտիդին սկսել են ընդունել Նյու Յորքի կորոնավիրուսով հիվանդները՝ նրանց ներերակային ներարկվել է նորմային 9 անգամ գերազանցող չափաբաժին։ Վերջերս փորձարկման մեջ ներառվել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները: Արդյունքում գիտնականները ուզում են հավաքել 1174 հոգուց բաղկացած խումբ, որոնց վրա կփորձարկեն դեղամիջոցը:

Մասնագետների խոսքերով՝ հիմք կա ենթադրելու, որ դեղամիջոցը կարող է կապվել կորոնավիրուսի հիմնական ֆերմենտի հետ, որն օգնում է նրան բազմանալ։ Այս եզրակացության նրանք հանգել են COVID-19-ով 6212 պացիենտների տվյալների վերլուծության արդյունքում: Մասնագետները նկատել են, որ շատ ապաքինվածներ տառապել են քրոնիկ այրոցից եւ ֆամոտիդին են ընդունել, այլ ոչ թե ավելի թանկ օմեպրազոլ: