Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) սկզբնապես թվարկել է կորոնավիրուսի 3 ախտանիշ՝ հեւոց, հազ եւ տենդ: Իսկ այժմ ամերիկացի մասնագետները պատմել են 6 նոր ախտանիշների մասին:
Mirror-ի հաղորդմամբ՝ բժիշկներն ուսումնասիրել են Բրիտանիայում կորոնավիրուսից մահացած ավելի քան 20 000 պացիենտի ախտանիշներ: Պարզվել է, որ հաճախ հանդիպող ախտանիշներից են եղել՝ դող, տենդային դող, մկանային ցավեր, գլխացավ, կոկորդի ցավ, ինչպես նաեւ համի եւ հոտառության կորուստ:
Իրանում պացիենտների 76 տոկոսը կորոնավիրուսի հետեւանքով կորցրել է հոտառության զգացողությունը:
Եյլի համալսարանի մասնագետ Վինսենտե Դիազը հայտնել է եւս մեկ նոր ախտանիշի մասին՝ աչքերի կարմրություն:






