Գիտնականների միջազգային խումբը ցիտոկինային հողմի` իմունային համակարգի անվերահսկելի արձագանքի, դեմ միջոց են առաջարկել, որը հանդիպում է COVID-19 վարակի ծանր ձեւով հիվանդների մոտ: Ինչպես հաղորդվում է Science Advances ամսագրում, գիտնականներն առաջարկում են ադենոզինի հիմքով նանոմասնիկներ օգտագործել:
Փորձագետները նանոմասնիկներ են մշակել, որոնք կարող են ադենոզին եւ սկվալեն պարունակել. այս օրգանական նյութերը կապսուլավորվել են ալֆա-տոկոֆերոլի` հակաօքսիդիչի մոլեկուլի մեջ, որը վիտամին Е-ի տարատեսակներից է: Այս միակցություններն այնուհետեւ ներարկվել են մկների հյուսվածքների մեջ, որտեղ այնպիսի հիպերբորբոքային ռեակցիաներ էին զարգանում, ինչպիսիք են սեպսիսը կամ ցիտոկինային հողմը:
Ինչպես պարզվել է, նանոմասնիկները նվազեցրել են հիմնական հակաբորբոքային ցիտոկինի մակարդակը, որն ալֆա ուռուցքի նեկրոզի գործոնն է: Դա նկատվել է բոլոր կարեւոր օրգաններում, այդ թվում նաեւ` թոքերում եւ երիկամներում, բուժումից ընդամենը չորս ժամ անց: Գիտնականների խոսքով` արդյունքները հուսադրող են, եւ այս միջոցը կօգնի ծանր հիվանդ մարդկանց, չնայած փորձարկումն իրականացվել են մկների հյուսվածքների վրա:
Ցիտոկինային հողմը շղթայական ռեակցիա է, որը հանգեցնում է ինչպես պաթոգենի խոցած, այնպես էլ հարեւան հյուսվածքների քայքայմանը: Արդյունքում, ամբողջ օրգանիզմը բորբոքային պրոցեսների մեջ է ընկնում, որոնք պոլիօրգանական անբավարարության եւ մահվան կարող են հանգեցնել:






