«Ուտելիքն ուտելիք չէ, եթե չի պարունակում սպիտակուց», - ասում է ֆիտնեսի եւ առողջության սերտիֆիկացված մասնագետ, սննդի եւ ֆիտնեսի ստուդիայի սեփականատեր Ջիմ Ուայթը: Բացի այդ, շատ սպիտակուց՝ շատ մկան,  այդպես չէ՞: Այդպես է, բայց դա նաեւ նշանակում է ՝ շատ քար երիկամներում, ընդհանուր վիրահատություններ եւ սրտի հիվանդություններ:

Ինչո՞ւ: Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ սպիտակուց նշանակում է միս եւ կենդանական ծագման մթերքներ, որոնք մեծացնում են մեզի մեջ կալցիումի պարունակությունը եւ պարունակում են պուրիններ կոչվող միացություններ, որոնք  ճեղքվում են միզաթթվի եւ երիկամաքարերի առաջացումով, տեղեկացդնում է Fox News-ը։

Բացի այդ, սպիտակուցային դիետաներում չի բավարարում մրգերի, բանջարեղենի եւ սննդարար նյութերի մակարդակը, որոնք բջջանք են պարունակում եւ կանխարգելում են այնսպիսի հիվանդություններ, ինչպիսիք են վիրահատական եղանակով բուժվող աղիների անանցանելիությունը եւ նույնիսկ դիվերտիկուլիտը:

 Հնարավոր է , որ սպիտակուցի ընդունումն նույնիսկ ավելի կարեւոր է, քան նրա ընդհանուր կիրառումը:Ուայթն  առաջարկում է ուտել ոչ յուղոտ, որակյալ միս, ինչպես նաեւ կենդանական եւ բուսական ծագման   սպիտակուցներ, ինչպիսիք են կաթը, յոգուրտը, ընկույզը եւ կաղամբը, որոնք նաեւ այլ օգտակար նյութեր են պարունակում: «Հետազոտությունը ցույց տվեց, որ  մկանային զանգվածի մեծացման համար սնունդ ընդունելու ամենաօպտիմալ ժամանակը՝ մարզումից 30-45 րոպե անցն է», - ասում է նա: