Ծանր ձեւի COVID-19 տարած մարդկանց արյան մեջ հայտնաբերվել է հակամարմին, որը ուժեղագույն բորբոքում է առաջացնում: Ամստերդամի համալսարանի գիտնականները պարզել են, որ մակրոֆագ-բջիջների հետ փոխազդեցության ժամանակ այս հակամարմինները հզոր բորբոքային պատասխան են առաջացնում, ինչը կարող է բացատրել, թե ինչու է ադապտիվ իմունիտետի ակտիվացման պահին պացիենտներից շատերի առողջական վիճակը կտրուկ վատթարանում:
Այս ամենը կարող է նշանակել, որ COVID-19-ից ապաքինված մարդկանցից պլազմայի փոխներարկումը կարող է վտանգավոր լինել նոր պացիենտների համար: Արտադրված հակամարմինները միացել են որոշակի տեսակի մակրոֆագերի հետ՝ իմունային մաքրող-բջիջներ, ինչը բերել է ազդանշանային բորբոքամետ մոլեկուլների արտադրման, բորբոքման զարգացման, ինչպես նաեւ թրոմբների առաջացման ու անոթների պատերի աշխատանքի խախտումների վտանգի:
Գիտնականների խոսքով՝ հակամարմիններն ուղղակիորեն ազդում են իմունային բջիջների վարքագծի վրա: Բայց հատկանշական է, որ այս էֆեկտն առաջացրել են միայն հակամարմինները, որոնք կարող են միանալ կորոնավիրուսի սեպաձեւ ասպիտակուցին:
Գիտնականները գտել են R406 միացությունը, որն արգելափակում է իմունային բջիջների ֆերմենտների աշխատանքը, որոնք պատասխանատու են մակրոֆագերում բորբոքամետ ազդանշանային մոլեկուլների արտադրման համար: Սա իմունածին թրոմբոցիտոպենիայի դեմ դեղ՝ ֆոստամատինիբի բաղադրիչն է:






