А բիսֆենոլի ազդեցությունը կարող է կապված լինել բոլոր պատճառներից մահացության մեծ հավանականության հետ։ Այս մասին նշված է հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում։

Այովայի համալսարանի հանրային առողջապահության քոլեջից բժշկագիտության դոկտոր Վեյ Բաոն եւ նրա գործընկերները հետազոտություն են անցկացրել 20 տարեկանից մեծ 3800 մարդկանց մասնակցությամբ, որոնք 2003-2008 թվականներին մասնակցել են ԱՄՆ առողջության եւ սնվելու ազգային հետազոտությանը։ Այս բոլոր մարդիկ մեզի նմուշներ են հանձնել А բիսֆենոլի ազդեցության մակարդակը չափելու համար։

Ուսումնասիրելով ստացված բոլոր տվյալները՝ գիտնականները գրանցել են 36 514 մարդկային տարում մահվան 344 դեպք, ներառյալ մահվան 71 դեպք սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով եւ 75 դեպք՝ քաղցկեղի հետեւանքով։ Ընդ որում՝ մահվան հավանականությունն ավելի մեծ է եղել մեզի մեջ А բիսֆենոլի ազդեցության ավելի բարձր մակարդակով մասնակիցների շրջանում։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ А բիսֆենոլի ազդեցության եւ սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահացության միջեւ դիտվող կապը հետագա ուսումնասիրություն է պահանջում։ Հետագա հետազոտություններ են անհրաժեշտ նաեւ այլ պոպուլյացիաներում այս հետազոտության եզրահանգումները հաստատելու եւ հիմնական մեխանիզմները որոշելու համար։