Վարսակն այսօր ամենատարածված մթերքներից մեկն է աշխարհի շատ երկրներում: Ի տարբերություն շատ այլ սիրված մթերքների` վարսակը ոչ միայն համեղ է, այլեւ` օգտակար:

Ահա մի քանի պատճառ` ձեր սննդակարգին վարսակ ավելացնելու համար:

Վարսակը հարուստ է սննդարար նյութերով. մեկ բաժակ (81 գ) վարսակը պարունակում է. . 307 կալորիա . 55 գ ածխաջրեր . 8 գ մանրաթել . 11 գ սպիտակուց . 5 գ ճարպ . Մագնեզիումի օրական նորմի 27 տոկոսը . Սելենի օրական նորմի 43 տոկոսը . ֆոսֆորի օրական նորմի 27 տոկոսը . Կալիումի օրական նորմի 6 տոկոսը . Ցինկի նորմայի 27 տոկոսը

Վարսակն օգնում է վերահսկել խոլեստերինի մակարդակը

Բետա-գլյուկանը (վարսակի մեջ պարունակվող լուծվող մանրաթելերի տեսակ) կարող է օգնել ավելի արդյունավետորեն վերահսկել խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Օրգանիզմի մեջ հայտնվելուց հետո բետա-գլյուկանը գելի է վերածվում, որը սահմանափակում է խոլեստերինի կլանումը եւ կանխում է լեղու աղերի վերծծմանը, որոնք օգնում են նյութափոխանակել ճարպերը: Հետազոտության համաձայն` վարսակից առնվազն 3 գրամ բետա-գլյուկանի օրական ընդունումը կարող է 5-10 տոկոսով իջեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ:

Վարսակը բարելավում է գլյուկոզի վերահսկումն արյան մեջ Համարվում է, որ վարսակի բետա-գլյուկանն օգնում է վերահսկել գլյուկոզի մակարդակն արյան մեջ:

Վարսակն օգնում է վերահսկել արյան ճնշումը

Վարսակի մեջ լուծվող մանրաթելն օգնում է վերահսկել արյան ճնշումը, որը սրտի հիվանդության համար շատ կարեւոր ռիսկի գործոն է համարվում: Journal of Hypertension ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 8 գրամ վարսակի օգտագործումը կարող է օգնել իջեցնել սիստոլիկ եւ դիաստոլիկ արյան ճնշումը:

Վարսակը նպաստում է աղիների առողջությանը

Վարսակը չլուծվող մանրաթել է պարունակում, որն օգնում է պահպանել աղիների առողջությունը եւ նպաստում է դրանց բնականոն գործունեությանը: