Կորոնավիրուսը սովորաբար չի տարածվում այնպիսի մակերեսների վրա, ինչպիսիք են դռան բռնակները կամ լույսի անջատիչները՝ հայտնում են Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները:

Dailymail.co.uk-ի հաղորդմամբ՝ վիրուսը, որը մնում է մակերեսի վրա, սովորաբար այնքան ուժեղ չէ, որպեսզի վարակի մարդուն: Տվյալ դեպքում կորոնավիրուսը բացառություն չէ, այդ պատճառով հասարակական վայրերում ձեռնոց դնելն անմիաստ է, բավական է միայն հաճախակի ձեռքերը լվանալը, դեմքին չդիպելը եւ սոցիալական հեռավորություն պահպանելը:

Մասնագետների խոսքով՝ մակերեսներին դիպչելու միջոցով վարակումը հնարավոր է միայն մի դեպքում. եթե մարդը դիպչել է վարակված մակերեսին եւ այդ ձեռքով սկսել է տրորել աչքերը: Իսկ եթե ձեռքով դիպչել եք ցանկացած մակերեսի, ապա դրանից հետո պարզապես օճառով կամ հակաբակտերիալ գելով լվացեք ձեռքերը, եւ այդ դեպքում վարակումը նվազագույնի կհասցվի: