Streptococcus pyogenes բակտերիաները, որոնք առաջացնում են քութեշ, մուտացվել են եւ դարձել էլ ավելի վտանգավոր, նախազգուշացնում են մասնագետները:

Քութեշը վտանգավոր հիվանդություն է, որը բնութագրվում է ցանով, տենդով, սուր տանզիլիտով եւ ընդհանուր ինտոքսիկացիայով: Համաձայն վիճակագրության՝ անցած դարի առաջին կեսին այդ վարակն եղել է առաջատար Արեւմուտքում երեխաների մահացության պատճառների շարքում, հաղորդում է «Նովոստի Mail.RU»-ն:

XX դարի երկրորդ կեսին ի հայտ են եկել հակաբիոտիկներ, ինչը թույլ է տվել գրեթե ամբողջովին ոչնչացնել քութեշը: Սակայն 2011 թվականից Հյուսիս-Արեւելյան Ասիայի երկրներում, Մեծ Բրիտանիայում եւ Ավստրալիայում սկսել են գրանցվել վարակի նոր բռնկումներ: Ամբողջ աշխարհում քութեշի դեպքերի թիվն աճել է 5 անգամ՝ հասնելով 600 000-ի: Սակայն դեռեւս վարակի վերածննդի պատճառները, որոնք անդրադառնում են հիմնականում 2-10 տարեկան երեխաներին, պարզ չէին:

Քվինսլենդի համալսարանից (Ավստրալիա) գիտնականների գլխավորությամբ հետազոտական խումբը, որոնց հոդվածը հրապարակել են Nature Communications պարբերականում, պարզել է, որ հիվանդացության աճի պատճառը դարձել է պաթոգենի մուտացիան:

Ուսումնասիրելով շտամը, որը 2011 թվականին առաջացրել էր քութեշի բռնկում հյուսիս-արեւելյան Ասիայում, գիտնականները սեւեռել են ուշադրությունն առ այն, որ այդ շտամը նման չի եղել անցյալից հարուցիչներին: Streptococcus pyogenes նոր շտամը տարբերվել է բարձր վիրուլենտությամբ, տոքսիկությամբ եւ ագրեսիվությամբ: Բակտերիայի գենոմի մեջ ներառված էր ֆագի գենետիկ նյութը՝ վիրուսի, որը սովորաբար բակտերիայի հարուցիչն է:

Գիտնականների խոսքով՝ ի հայտ է եկել վտանգավոր բակտերիալ կլոն, որին ֆագից ստացված նոր գեներն օգնում են արտադրել ավելի թունավոր սպիտակուցներ՝ հեշտ եւ արագ ներթափանցելով բջիջների մեջ: Պաթոգենի հենց այդ մոդիֆիկացիան առաջացնում է քութեշի բռնկումներ ժամանակակից աշխարհում: