N-ացետիլգլյուկոզամինը պարզ շաքար է, որը պարունակվում է մարդու կրծքի կաթում եւ վաճառվում ԱՄՆ-ում որպես սննդային հավելում: Այն նպաստում է միելինի վերականգնմանը: Ուստի այդ նյութը կարող է արդյունավետ լինել ցրված սկլերոզի դեպքում, ինչպես կարծում են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:

Medical Express-ի հաղորդմամբ՝ ցրված սկլերոզի դեպքում դիտվում է միելինի կորուստ նյարդաթելերի պաշտպանիչ շերտում:

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, մկների կերակրող էգերի մոտ N-ացետիլգլյուկոզամինի փոխանցումն առաջացրել է նրանց սերնդի մոտ առաջնային միելինիզացում: N-ացետիլգլյուկոզամինը միանում է սպիտակուցներին բջջի մակերեւույթին բջջային գործառույթը վերահսկելու համար: Պարզվել է, որ այդ շաքարն ակտիվացնում է միելինային ցողունային բջիջները՝ նպաստելով առաջնային միելինիզացիային եւ միելինի վերականգնմանը:

Ցրված սկլերոզի դեպքում բորբոքային դեմիելինիզացումից հետո կայուն ռեմիելինիզացման բացակայությունը հանգեցնում է քրոնիկ հաշմանդամության եւ նեյրոդեգեներացիայի: Միելինը մեկուսացնում է նյարդային բջիջների տվյալ մասերը, որոնք կոչվում են աքսոններ, եւ ծառայում նեյրոնների միջեւ էլեկտրական ազդանշանի փոխանցման արագությունը մեծացնելու համար: Կենտրոնական նյարդային համակարգի միելինիցազումը նաեւ կարեւոր դեր է խաղում կոգնիտիվ զարգացման գործում մանկության շրջանում: Մասնագետների խոսքով՝ N-ացետիլգլյուկոզամինի պակասը կարող է նպաստել ցրված սկլերոզի ավելի ծանր ընթացքին: