Ձմռանը մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում թե՛ գրիպով, թե՛ գլխուղեղի, թե՛ սրտի կաթվածներով։ Ավելին՝ տեղեկություններ կան, որ գրիպով հիվանդանալուց հետո սիրտ-անոթային աղետներն ավելի հաճախ են պատահում։ Գրիպի դեմ պատվաստումը գործոն է համարվում, որը պոտենցիալ կարող է դրանցից պաշտպանել։ Այս մասին նշված է ամերիկացի գիտնականների նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of the American Heart Association-ում։

Նյու Յորք նահանգի համալսարանի գիտնականները վերլուծել են մարդկանց մասին տվյալները, որոնք ԱՄՆ-ում 2014-2015 թվականներին հոսպիտալացվել էին սրտի, գլխուղեղի կաթվածներով եւ գրիպանման հիվանդություններով։

Ինչպես պարզվել է, սրտի կաթվածը մարդկանց մոտ ավելի հաճախ զարգանում է գրիպանման հիվանդության սկսվելուց հետո 7 օրվա ընթացքում։ Կաթվածին հատուկ են ժամանակային առումով հետ մնալը՝ այն սովորաբար պատահում է 7-15 օր հետո, ընդ որում ռիսկը պահպանվում է  մեկ ամիս։

Հետազոտության հեղինակները տվյալներ չունեին այն մասին, թե պացիենտներն արդյոք գրիպի դեմ պատվաստվե՞լ էին, որոնց տվյալներն ուսումնասիրվում էին հետազոտության շրջանակում։ Նրանք կողմնորոշվել են հետազոտության ընդգրկած ամեն սեզոնին գրիպի դեմ պատվաստման արդյունավետությամբ։ Ինչպես հայտնի է, այդ պատվաստման արդյունավետությունը տարբեր տարիների միանման չէ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն տարիներին, երբ պատվաստման արդյունավետությունը բարձր է եղել, գրիպանման ախտանիշներով մարդկանց թիվը, որոնց մոտ զարգացել է գլխուղեղի կամ սրտի կաթված, փոքր է եղել։ Ավելին՝ ուրիշ հետազոտություններ ցույց են տվել, որ մարդկանց շրջանում, որոնք անտեսում են գրիպի դեմ պատվաստումը, մեկ տարվա ընթացքում սրտի կաթվածի հավանականությունը 6 անգամ մեծ է։

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ հնարավոր է՝ գրիպի դեմ պատվաստումը կարող է դերակատարում ունենալ սրտի եւ գլխուղեղի կաթվածների կանխարգելման մոջ։ Բայց անհրաժեշտ է հիշել, որ այս հարցը դեռեւս փակ չէ, այն պետք է ավելի մանրակրկիտ ուսումնասիրել։