Վիեննայի բժշկական համալսարանի պաթոֆիզիոլոգիայի, վարակիչ հիվանդությունների եւ իմունաբանության կենտրոնի գիտնականները նկարագրել են COVID-19-ի թեթեւ ձեւը: Այս մասին ասվում է Allergy ամսագրում: 

Մասնագետների խոսքով՝ կորոավիրուսի դրսեւորումը կարելի է բաժանել 7 խմբի՝ «գրիպի» ախտանիշներ, «մրսածության» ախտանիշներ, հոդացավ եւ մկանացավ, աչքերի բորբոքում, շնչառական խնդիրներ, փորլուծություն եւ սրտխառնոց, ինչպես նաեւ համի եւ հոտառության կորուստ:

Նման բաժանումը, հետազոտողների խոսքով, անհրաժեշտ է հիվանդության առաջնային փուլի ճշգրիտ ախտորոշման համար:

Հետազոտության ընթացքում մասնագետները նաեւ հայտնաբերել են մի շարք բիոմարկերներ, որոնք պետք է օգնեն պատվաստանյութ ստեղծելու եւ վիրուսի մոնիթորինգի համար: