MHS Հոգեկան առողջության ծառայությունը հետազոտություն է անցկացվում անհատական եւ հանրային հոգեկան առողջության վրա պատերազմի ազդեցության վերաբերյալ: Հոգեբույժ եւ հոգեթերապեւտ Արամ Հովսեփյանի խոսքով՝ դրա արդյունքները օօգնեն ավելի արդյունավետ եւ գրագետ կազմակերպել օգնությունը բոլոր տուժածներին:
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել պատերազմական իրավիճակի ազդեցությունը ինչպես անհատի հոգեկան առողջության վրա, այնպես էլ հասարակության հոգեվիճակի եւ մտածելակերպի վրա։
Հեստազոտությանը մասնակցելու համար պետք է լրացնել առցանց հարցաշար, որի առաջին մասը վերաբերվում է հասարակութայն մեջ կոլեկտիվ կամ անհատականացված դիրքորոշման զարգացմանը՝ կախված պատերազմի ազդեցությունից։ Երկրորդ մասում ուսումնասիրվում է պատերազմային գործոնների տրավմատիկ ազդեցությունը բնակչության տարբեր խմբերի վրա։
Հարցաշարը լրացնելու համար պահանջվում է մոտ 10 րոպե։ Այն հասանելի է հետեւյալ հղումով՝
Հայ մասնագետները խնդրում են հնարավորինս տարածել այս հարցաշարը, հատկապես Արցախի եւ մարզերի բնակիչների եւ մեծ տարիքային խմբի (50 տարեկան եւ ավելի) շրջանակում։






