Ռեստորաններում եւ սրճարաններում կերակուրի միջոցով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը չափազանց փոքր է։ Սակայն այդպիսի հաստատություններում կարելի է վարակվել անվտանգության միջոցառումները չպահպանելու պատճառով, ինչպես՝ սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակային ռեժիմը եւ ձեռքերի հիգիենան։ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել «Ռոսպոտրեբնադզորի» Համաճարակաբանության գիտահետազոտական ինստիտուտի մոլեկուլային ախտորոշման կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Լեբեդեւը։

«220 հազար նմուշներից կորոնավիրուս է հայտնաբերվել 321-ում, այսինքն՝ մոտ 0,15 տոկոսում, ընդ որում՝ այն սննդամթերքի մեջ չի հայտնաբերվել»,- նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է կատարել «Ռոսպոտրեբնադզորի» պահանջները։ Մասնագետները դրա համար խորհուրդ են տալիս կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն եւ ձեռքերը պարբերաբար լվանալ։