Կորոնավիրուսով վարակման կրկնակի դեպքերի մեծամասնությունն իրականում այդպիսին չեն: Այսպիսի կարծիք է հայտնել իսրայելական Շամիր Ասաֆ Ա Ռոֆե հիվանդանոցի վարակաբան Գալինա Գոլցմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մասնագետի խոսքով՝ ավելի հաճախ կարելի է խոսել ոչ թե կրկնակի վարակման, այլ լրիվ չբուժված առաջինի մասին: Իրականում միլիոնավոր վարակումներին բաժին է ընկնում կրկնակի հիվանդության ընդամենը մի քանի տասնյակ դեպք, ինչը, մասնագետի խոսքով, «անչափ քիչ» է:
Գոլցմանը նաեւ վստահ է, որ իսկական կրկնակի վարակման դեպքում հիվանդությունը զգալիորեն թեթեւ կընթանա, քանի որ օրգանիզմն արդեն ծանոթ է վիրուսին, եւ իմունային համակարգը սկսում է ակտիվորեն արտադրել անհրաժեշտ հակամարմինները:






