Բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերության AZD1222 պատվաստանյութը մշակողները հայտնաբերել են հաջողության բանաձեւը, որը դրական կանդրադառնա դեղամիջոցի արդյունավետության վրա: Այս մասին The Sunday Times-ի հետ զրույցում ասել է AstraZeneca-ի դործադիր տնօրեն Պասկալ Սորիոն:
«Մենք կարծում ենք, որ հայտնաբերել ենք հաջողության բանաձեւը եւ երկու դեղաչափրի ներարկումից հետո արդյունավետության նույնպիսի բարձր ցուցանիշների հասնելու եղանակը, ինչպես մյուսների դեպքում է»,- ասել է Սորիոն:
Նա, սակայն, չի բացահայտել հետազոտության մանրամասները:
Հիշեցնենք, որ մասնագետները նոյեմբերին թեստավորել էին AstraZeneca-ի պատվաստանյութը ներարկման երկու տարբերակով, եւ երկու դեպքում էլ արդյունքները տարբեր են եղել: Դեղամիջոցի միջին արդյունավետությունը գնահատել էին 70 տոկոս:
Հիշեցնենք նաեւ, որ այսօրվա դրությամբ արդեն կան կորոնավիրուսի դեմ մի քանի պատվաստանյութեր: Ռուսաստանում գրանցվել է երկու տեղական պատվաստանյութ՝ «Սպուտնիկ V»-ը եւ «ԷպիՎակԿորոնա»-ն: Մոսկվայում դեկտեմբերի 5-ին մեկնարկել էր «Սպուտնիկ V» դեղամիջոցով պատվաստումը: ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում արդեն սկսել են բնակչությանը պատվաստել Pfizer/BioNTech ընկերությունների պատվաստանյութով: Դրանից բացի, երկրի տարածքում թույլատրել են հայտնի բիզնեսմեն Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna ընկերության մշակած պատվաստանյութը:






