Մաշկը տարատեսակ պատճառներով եւ բարդության այրվածք կարող է ստանալ: Խոսքը, մասնավորապես, էլեկտրական հոսանքի, բարձր աստիճանի ջերմության, լույսի, ռադիացիայի եւ շփման ազդեցությամբ ի հայտ եկած մաշկային վնասվածքների մասին է: Կախված այրվածքի մակերեսից եւ խորությունից՝ բուժման եղանակներն էլ կարող են տարբեր լինել:
Ալոե վերայի հանուկը դեռեւս 6 հազար տարի առաջ՝ հին եգիպտացիներն են օգտագործել, թեեւ այն ներկայումս էլ, արթրիտի, այրվածքների ու փսորիազի դեմ պայքարի առումով, լայն կիրառություն է ապահովում:
Ալեո վերայի գելը հրաշալի միջոց է՝ մաշկային այրվածքից առաջացած ցավը մեղմելու եւ արագ ապաքինվելու համար: Այն հակաբորբոքային հատկություններով է աչքի ընկնում եւ բացարձակ անվտանգ է՝ օգտագործման համար:






