Ձմեռը կարող է դժվար շրջան լինել ալերգիայով տառապող մարդկանց համար, բայց նրանք կարող են միջոցներ ձեռնարկել ներքին ալերգեննրի՝ բորբոսասնկերի եւ փոշու տզի, ազդեցությունը սահմնափակելու համար, կարծում են փորձագետները:
«Ձմռան ընթացքում ընտանիքները ժամանակի մեծ մասը փակ տանը եւ ընդհանրապես փակ տարածություններում են անցկացնում՝ ալերիգիկներին ենթարկելով տարբեր ալերգենների ազդեցությանը, ինչպիսիք են ՝ փոշու տիզը, տնային կենդանիների մորթին, ծուխը, տնային աերոզոլները եւ քիմիական նյութերը, ինպես նաեւ բենզինի գոլորշիները, որոնցից յուրաքանչյուրը կարող է դժբախտացնել նրանց»,- ասաց Նյու Յորքի պրեսբիտերական հիվանդանոցի ալերգիայի կենտրոնի եւ Կոռնել Վեյլ բժշկական կենտրոնի տնօրեն, բժիշկ ՝ Ուիլյամ Ռիսեչերը:
«Հատուկ ուշադրություն է պետք դարձնել տոնածառին՝ այն չպետք է պարունակի բորբոս», - ասաց Ռեյչել Միլլերը՝ Նղու Յորքի Մորգան Սթենլի մանկական պրեսբիտերական հիվանդանոցի ալերգիայի բաժնի տնօրենը, տեղեկացնում է Newsmax Health-ը։
Միլլերը եւ Ռիսեչերը տալիս են խորհուրդներ, որոնք կօգնեն ալերգիկներին անցկանցել ձմեռը.
Ավելորդ խոնավությունն եւ հոտերը հեռացնելու համար միացրեք օդամղիչը , երբ լոգանք եք ընդունում կամ ճաշ եք պատրաստում, հաճախակի փոշեկուլով մաքրեք գորգերը՝ փոշու տզի եւ կենդանական ալերգենների ազդեցությունը նվազեցնելու համար:
Հաճախակի լվացեք ձեռքերը, հատկապես կենդանիների հետ խաղալուց եւ հասարակական վայրերից տուն վերադառնալուց հետո: Սպիտակեղենն եւ գիշերանոցները լվացեք տաք ջրով՝ փոշու տզերին սպանելու համար:
Ձեր ննջասենյակը համարեք ձեր բնակարանի անվտանգ անկյունը եւ այնտեղից հեռու պահեք ընտանի կենդանիներին, գորգերը եւ բույսերը՝ խուսափելու համար փոշու տզերից եւ քայքայվող բույսերի բորբոսից:
Տոնածառը տուն բերելուց առաջ այն բակում լվացեք եւ մաքրեք ողջ փոշին տոնածառի խաղալիքների վրայից: Ջեռոցում բարձր արդյունավետության ֆիլտր տեղադրեք, քանի որ այն 30 անգամ ավելի շատ ալերգեն է կլանում:
Բորբոսի զարգացումը կանխարգելելու համար հատուկ խոնավացնող կամ չորացնող սարքերի միջոցով սենյակում խոնավությունը պահպանեք 30-ից 40%-ի սահամններում:






