Կոլխիցինը` հոդատապի բուժման համար օգտագործվող դեղամիջոցը, կարող է նվազեցնել ծանր բարդությունների, հոսպիտալացման եւ մահվան ռիսկը COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքում: Այս եզրակացությանն են հանգել Մոնրեալի Սրտաբանական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները:
News Mail.RU-ն հայտնում է, որ հետազոտության հեղինակները փորձ են անցկացրել, որում ներգրավվել են COVID-19-ով գրեթե 4500 հիվանդի: Հետազոտության սկզբում նրանք բոլորը տանն էին գտնվում, եւ նրանցից յուրաքանչյուրի մոտ վարակի ծանր ձեւի զարգացման ռիսկը մեծացնող առնվազն մի գրանցված գործոն կար:
Կոլխիցինը վաղուց որպես հակաբորբոքային դեղամիջոց է օգտագործվում հոդատապի բուժման մեջ: Եվ հետազոտության շրջանակներում հիվանդներից ոմանց սկսել են տալ այդ դեղամիջոցը:
Ինչպես պարզվել է, պլացեբոյի համեմատ, կոլխիցինի ընդունումը 21-25 տոկոսով նվազեցրել է հոսպիտալացման ռիսկը, ԹԱՕՍ-ին միացվելու ռիսկը` 50 տոկոսով եւ վարակի բարդություններից մահվան ռիսկը` 44 տոկոսով:
Մասնագետները կարծում են, որ կոլխիցինը կանխում է ցիտոկինային փոթորկի` չափազանց ակտիվ իմունային պատասխանի առաջացման ռիսկը, որը կարող է մահվան հանգեցնել:






