Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի գիտնականները սիլիկոնային աորտա են մշակել, որը կարող է նվազեցնել պացիենտների սրտի ծանրաբեռնվածությունը: Այս մշակումը տեսականորեն կարող է դառնալ սրտի փոխպատվաստման այլընտրանք, հայտնում է Medical Express-ը:

Առողջ աորտան առաձգական է. այն ընդարձակվում է, երբ սրտի ձախ փորոքից զարկերակի մեջ արյուն է ներմղվում, այնուհետեւ կծկվում է, որ արյունը օրգանիզմում բաշխվի: Բայց այնպիսի հիվանդություններով պացիենտների դեպքում, ինչպիսին սրտային անբավարարությունն է, սիրտը ստիպված է եռանդով աշխատել այդ շրջապտույտն ավարտելու համար: Սիլիկոնից եւ էլեկտրոդների շարքից գիտնականների մշակած արհեստական աորտան կարող է օգնել թեթեւացնել այս ծանրաբեռնվածությունը:

Մշակումն իմպլանտացվում է աորտալ փականի անմիջապես հետեւում եւ ամրապնդում է աորտայի աշխատանքը՝ գործելով որպես լրացուցիչ աորտա: Երբ արհեստական աորտայի վրա հոսանք է ընկնում, այն ընդարձակվում է մինչեւ այնպիսի չափեր, որը գերազանցում է բնական աորտայի տրամագիծը:

Սիրտ-անոթային համակարգի սիմուլյատորի վրա թեստերը ցույց են տվել, որ արհեստական աորտան 5,5 տոկոսով նվազեցրել է նորմալ գործելու համար պահանջվող սրտային էներգիայի քանակությունը: