Կորոնավիրուսի պանդեմիան կարող է նպաստել սուպերհոնորեա մուտանտի առաջացմանը, որը բուժման ենթակա չէ այժմյան դեղամիջոցներով:

«Իզվեստիա» թերթի հաղորդմամբ՝ գիտնականները մտավախություն ունեն, որ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ դեղամիջոցների (մասնավորապես, հակաբիոտիկների) չափից դուրս սպառման պատճառով սեռական ճանապարհով փոխանցվող վարակները կարող են մուտացվել եւ հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ձեռք բերել:

Ռուսաստանում գոնոկոկների զգայունության որոշման ծրագիր է անցկացվել, որը ցույց է տվել, որ բակտերիաները, որոնք առաջացնում են հոնորեա, արդեն ցուցադրել են հակամիկրոբային միջոցների եւ ազիտրոմիցինի նկատմամբ կայունության բարձր ցուցանիշներ:

Անհանգստության եւս մեկ առիթ են բժիշկները նշել այն, որ ինքնամեկուսացման շրջանում մարդիկ պատշաճ ուշադրություն չեն դարձրել վարակի ախտորոշմանը, որը փոխանցվում է սեռական ճանապարհով:

«Հավանաբար, պանդեմիայի ավարտից հետո մենք կբախվենք հիվանդության մի շարք բարձիթողի վիճակում գտնվող դեպքերի, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, ինչպես նաեւ դրանց բարդությունների»,-ասել է գինեկոլոգ մանկաբարձ Յանա Նիկիտենկոն: