Քաշ կորցնելու համար անհրաժեշտ է ակտիվ մետաբոլիզմ, իսկ տեւական դիետաների եւ քաղցի ժամանակ այն դանդաղում է: Նման կարծիք է հայտնել սննդաբան Լիեն Ուորդը (Ավստրալիա):
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, մասնագետը պնդում է, որ մետաբոլիզմի լավացման համար անհրաժեշտ է ավելի շատ ուտել, ազատվել կալորիաների դեֆիցիտից եւ մի քանի կիլոգրամ հավաքել կրկին նիհարելու համար:
Մետաբոլիզմի արագացման համար մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել սպիտակուց յուրաքանչյուր սնունդ ընդունելիս, խուսափել կալորիաների դեֆիցիտից, ուժային վարժություններ անել եւ ամեն գիշեր լավ քնել:
«Երբ դուք ճիշտ եք սնվում, մշտապես զբաղվում եք սպորտով եւ լավ քնում եք, մետաբոլիզմի մակարդակը լավը կլինի»,-ասել է նա:
Ուորդի խոսքով՝ պետք է քնել օրական 7-9 –ամ, ընդ որում, կարեւոր է ոչ միայն տեւողություն,այլ հանգստի որակը: Մասնագետը խորհուրդ է տալիս քնելուց առաջ սահմանափակել կապույտ լույսն ու չքնել անմիջապես ուտելուց կամ ալկոհոլ օգտագործելուց հետո:






