Որոշ նյութեր օգնում են հաղթահարել բարձր տագնապայնությունն ու նպաստում հոգեկան առողջության պահպանմանը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի այդպիսի նյութեր:
Մագնեզիում
Մագնեզիումի անբավարարությունը կարող է ձեզ ավելի խոցելի դարձնել սթրեսի եւ հոգնածության հանդեպ: Մագնեզիումը օգնում է ճնշել կորտիզոլի, այսպես կոչված, սթրեսի հորմոնի արտադրությունը:
Մագնեզիումի լավագույն դիետիկ աղբյուրներ են տերեւներով կանաչ բանջարեղենը, կակաոն, ավոկադոն, ընկուզեղենը եւ սերմերը:
Խոլին
Խոլինը ճարպը լուծող վիտամին է, որի պակասը կապված է անհանգստության եւ տագնաժի ավելի բարձր մակարդակների հետ: Գիտնականների կարծիքով՝ սա այն պատճառով է, որ խոլինը կարեւր նշանակություն ունի ացետիլխոլինի՝ քիմիական միջնորդի արտադրության համար, որը կարգավորում է օրգանիզմի արձագանքը սթրեսին:
Խոլինի աղբյուր է ձվի դեղնուցը, ենթամթերքը, ճարպոտ ձուկը:
L-թեանին
L-թեանինը ամինաթթու է, որը պարունակվում է կանաչ թեյի եւ սնկերի մեջ: Այն օգնում է նվազեցնել տագնապայնությունը՝ կրճատելով ուղեղում գրգռիչ քիմիական միացությունների քանակը, որոնք նպաստում են սթրեսին: Բացի այդ, դրա գործողության շնորհիվ ավելանում է հանգստության զգացողությանը նպաստող բաղադրիչների քանակը: Հայտնի է նաեւ, որ L-թեանինը խթանում է ալֆա-ալիքների արտադրությունը, որոնք ուղեղի կողմից արտազատվում են թուլության, հանգստության պայմաններում:
Պրոբիոտիկներ
Կարեւոր կապ կա աղիների եւ հոգեկան վիճակի միջեւ: Երբ ոչ ճիշտ սնվելու հետեւանքով աղիները գտնվում են բակտերիոլոգիական դիսբալանսի վիճակում, այն ուղեղին ազդակներ է ուղարկում, որոնք նրան դրդում են արտազատել քիմիական նյութեր, որոնք կարող են առաջացնել հոգեբանական-հուզական սպեկտրի խանգարումներ:
Պրոբիոտիկներն օգնում են վերականգնել աղիներում բալանսը: Սովորաբար դրանք հանդիպում են ֆերմենտացված մթերքների, օրինակ՝ բնական մածունի, կեֆիրի, թթու կաղամբի մեջ:






