Հանքանյութերն ու վիտամինները կարեւոր դեր են խաղում մեր օրգանիզմն առողջ պահելու գործում: Հանքանյութերը բաժանվում են երկու տեսակի՝ մակրոտարրեր (հիմնական հանքանյութերը) եւ միկրոտարրեր (աննշան միներալները): Առաջինները, որոնց շարքին են դասվում կալցիումը, կալիումը, նատրիումը, քլորիդը, ֆոսֆորն ու մագնեզիումը, անհրաժեշտ են օրգանիզմին ավելի շատ, քան երկրորդները: Եւ չնայած միկրոտարրերը պակաս կարեւոր չեն՝ դրանք նույնպես ապահովում են օրգանիզմի բազմաթիվ ֆունկցիաներ: Դրանք են երկաթը, պղինձը, սելենը, ցինկը, յոդը, մարգանը եւ այլն:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք հարուստ են հանքանյութերով.
- Ընկույզ եւ սերմեր
Ընկույզն ու սերմերը պարունակում են շատ մագնիում, ցինկ, մարգան, պղինձ, սելեն եւ ֆոսֆոր: Մեկ բրազիլական ընկույզը (բերտոլետիա) ապահովում է սելենի օրական անհրաժեշտ չափաբաժնի 147 տոկոսը, իսկ դդմի սերմերի 28 գրամը (1/4 բաժակ)՝ մագնիումի 40 տոկոսը:
- Ծովամթերք
Կալմարները, ոստրեները, միդիաները, ութոտնուկները համարվում են սելենի, երկաթի, պղնձի եւ ցինկի կոնցենտրացված աղբյուրներ: Հղի եւ կերակրող կայանք, աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեցող մարդիկ, անչափահասներն ու տարեցները գտնվում են ցինկի պակասի ռիսկի ներքո, որն անհրաժեշտ է իմունային համակարգի համար եւ սպիտակուցներ ու ԴՆԹ արտադրելու համար: Սննդամթերքում այդ մթերքի ներառումը կօգնի լրացնել այդ միկրոտարրի պակասը:
- Խաչածաղիկ բանջարեղեն
Բրոկոլին, ծաղկակաղամբը, բրյուսելյան կաղամբը եւ կոտեմը պարունակում են մեծ քանակությամբ հանքանյութեր, այդ թվում՝ ծծումբ, որն անհրաժեշտ է ԴՆԹ արտադրելու, դետոքսիկացիայի համար:
- Տավարի լյարդ
Լյարդի 85 գրամը փոխհատուցում է օրգանիզմում պղնձի ամենօրյա պահանջմունքը, ինչպես նաեւ սելենի պահանջմունքը 55 տոկոսի չափով, ցինկի՝ 41 տոկոսի, երկաթի՝ 31 տոկոսի եւ ֆոսֆորի պահանջմունքը 33 տոկոսի չափով:
- Ձու
Ձուն համարվում է բնական մուլտիվիտամինային մթերք սննդարար նյութերի բարձր պարունակության շնորհիվ: Դրանում կա շատ երկաթ, ֆոսֆոր, ցինկ եւ սելեն, ինչպես նաեւ շատ վիտամիններ, օգտակար ճարպեր, հակաօքսիդանտներ եւ սպիտակուցներ: Չնայած շատերը խուսափում են ձվի դեղնուց օգտագործելոց խոլեստերինի բարձր պարունակության պատճառով՝ այն պարունակում է գրեթե բոլոր հայտնի վիտամինները, հանքանյութերը եւ այլ օգտակար նյութերը:






