Բոնի (Գերմանիա) համալսարանի գիտնականները ակտիվ նյութերի երկու ընտանիք են հայտնաբերել, որոնք կարող են արգելափակել SARS-CoV-2-ի բազմացումը՝ արգելափակելով ախտածնի առանցքային ֆերմենտ՝ Mpro գլխավոր պրոտեազի ակտիվությունը:

Հոդվածի համաձայն, որը հրապարակվել է Angewandte Chemie ամսագրում, կորոնավիրուսի ռեպլիկացիայի համար նախ վիրուսի ՌՆԹ-ն ներթափանցում է սպիտակուցային շղթա, որից հետո պրոտեազը կտրում է այն առանձին բաղադրիչների: Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են պրոտեազի կառուցվածքը եւ դրա աշխատանքի մեխանիզմները, ինչը թույլ է տվել մշակել էլ ավելի մեծ թվով պոտենցիալ ինհիբիտորներ, որոնք ունակ են կապվել ֆերմենտի հետ եւ արգելափակել դրա ակտիվությունը:

Մասնագետները հետազոտության ընթացքում նախապատրաստել են մոլեկուլներ, որոնց միացվել է լույս արձակող մոլեկուլ: Երբ պրոտեազը ակտիվ է եղել, սուբստրատը ճեղքվել է եւ լուսավորվել: Սակայն եթե ինհիբիտորն արդյունավետ է եղել եւ արգելափակել պրոտեազը, ճառագայթում չի եղել: