Տեխասի համալսարանի գիտնականների հետ համատեղ Pfizer/BioNTech ընկերությունների պատվաստանյութի մշակողները գնահատել են պատվաստանյութի արդյունավետությունը կորոնավիրուսի բրազիլական շտամի դեմ: Նրանք իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են New England Journal of Medicine բժշկական ամսագրում:
Մասնագետները հետազոտել են պատվաստանյութի կլինիկական փորձարկումների վերջին փուլի մասնակիցներից վերցրած արյան նմուշները, որոնց արդեն կատարել էին երկու ներարկում: Պարզվել է, որ այս պացիենտների արյան մեջ հայտնվել են հակամարմիններ, որոնք կարող են նոր մուտացիան չեզոքացնել:
Հետազոտողների խոսքով՝ պատվաստանյութը բրազիլական եւ բրիտանական շտամները հաղթահարում է գրեթե միատեսակ, իսկ ահա հարավաֆրիկյանը՝ փոքր-ինչ ավելի վատ:






