Ավելորդ քաշ ունեցող մարդիկ կարող են կորոնավիրուսի սուպեր տարածողներ լինել: Այս մասին ասվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Հարվարդի մասնագետների կատարած հետազոտության մեջ:

Հետազոտությունը պարզվել է, որ մարմնի զանգվածի բարձր ինդեքս ունեցող մարդիկ, ինչպես նաեւ տարեց հիվանդները բոլորից շատ են վիրուսի մասնիկներ պարունակող շնչառական կաթիլներ արտազատում:

Ըստ գիտնականների՝ տարբեր հիվանդների մոտ աերոզոլի արտանետվող մասնիկների քանակը կարող է տարբերվել հարյուր անգամ: Այդպես, ըստ հետազոտության, մարդկանց ընդամենը 18 տոկոսին բաժին է ընկնում արտաշնչված բիոէրոզոլի 80 տոկոսը, ինչն ապացուցում է սուպեր տարածման երեւույթի գոյությունը:

Մասնագետների կարծիքով՝ սուպեր տարածումը կապված է կորոնավիրուսի ընթացքում լորձաթաղանթի վնասման հետ, որն առավել ուժեղ նկատվում է տարեց եւ ավելորդ քաշով մարդկանց մոտ: Նշվում է, որ հիվանդության ընթացքի ծանրությունը եւս ազդում է տարածման արագության վրա: Թոքերի լուրջ վնասման դեպքում մարդը կարող է սւպեր տարածող դառնալ, նույնիսկ եթե ճարպակալում չունի: