Անքնությամբ եւ այսպես կոչված էմոցիոնալ հյուծվածությամբ տառապող մարդիկ երկու անգամ ավելի հաճախ են վարակվում COVID-19-ով: Այս մասին ասվում է BMJ Nutrition Prevention & Health ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:
The Daily Mail-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները եւս պարզել են, որ ամեն օր քնելու յուրաքանչյուր լրացուցիչ ժամով կորոնավիրուսով վարակման ռիսկը նվազում է 12 տոկոսով:
Ավելին, էմոցիոնալ հյուծվածությանը բախվող մարդիկ երկու անգամ ավելի հաճախ են վարակվում կոլոնավիրուսով: Հետազոտության հեղինակները կարծում են, որ ինչպես անքնությունը, այնպես էլ էմոցիոնալ հյուծվածությունը թուլացնում են իմունային համակարգը՝ սրելով մարդու խոցելիությունը կորոնավիրուսի նկատմամբ:
Գիտնականների՝ նախկինում արված հետազոտությունները քնի պակասը եւ աշխատանքային պայմանների հետ կապված էմոցիոնալ հյուծվածությունը կապում էին վիրուսային եւ բակտերիալ ինֆեկցիաների բարձր ռիսկի հետ:






