Կարծիք կա, որ լավ կրթությամբ մարդիկ ավելի հազվադեպ են բախվում ծերունական տկարամտության: Սակայն վերջին հետազոտությունները ապացուցում են այս հայտարարության արդարացված չլինելը:

Ըստ Medical Express-ի՝ Օսլոյի համալսարանի գիտնականները ստուգել են կրթության եւ ուղեղի հյուսվածքի ատրոֆիայի միջեւ կապը: Հատուկ կապ չկա, ցույց են տվել ավելի քան 2000 կամավորների ուղեղի ՄՌՏ հետազոտության արդյունքները:

Կրթության առավել բարձր մակարդակ ունեցող մարդիկ ծերանալու հետ գլխուղեղի կեղեւի շրջանում հյուսվածքը կորցրել են նույնքան արագ, որքան քիչ սովորած մարդիկ: Ճիշտ է, հնարավոր է, չնայած կրթությունը չի կանխում ուղեղի տարիքային փոփոխությունները, այն օգնում է մարդկանց ավելի լավ հաղթահարել դրանք՝ մեծ ճանաչողական ռեզերվի շնորհիվ:

Գիտնականների խոսքվ՝ լավ կրթված մարդիկ կարող են ավելի բարձր եկամուտ, ֆիզիկական վարժությունների ավելի շատ հնարավորություն ունենալ, ավելի լավ սնվել եւ, որպես արդյունք, սրտանոթային համակարգի ավելի ամուր առողջություն ունենալ: Իսկ հայտնի է, որ սրտանոթային հիվանդությունները, ինչպիսիք են հիպերտոնիան, շաքարախտը եւ մի շարք քրոնիկ հիվանդություններ, մեծացնում են դեմենցիայի ռիսկը: