Ռուսաստանում առաջին անգամ Bordetella holmesii մանրէի՝ բոլոր ախտանիշներով կապույտ հազի նման հիվանդության հարուցիչ է հայտնաբերվել: «Ռոսպոտրեբնադզորը» հաղորդում է, որ Bordetella holmesii-ը առաջացնում է նույն երեւույթները, ինչ որ վաղուց հայտնի կապույտ հազի Bordetella pertussis-ը, բայց ավելի թեթեւ ձեւով:

«Իզվեստիան» հայտնում է, որ երկու մանրէները ազգակից են, բայց նրանք միմյանցից չեն սերում, այլ ունեն ընդհանուր նախնի:

Աշխարհի մի շարք երկրներում վերջին տասը տարիների ընթացքում Bordetella holmesii-ի նոր տեսակը գրավել է գիտնականների ուշադրությունը, բայց Ռուսաստանում այդ մանրէն նախկինում չի հայտնաբերվել:

Արտասահմանցի մասնագետների կարծիքով՝ նոր հիվանդությունն, ընդհանուր առմամբ, ավելի թեթեւ է ընթանում, քան կապույտ հազը, դրա տեւողությունը մոտ 80 օր է։ Նոր վարակով զննված պացիենտների մեծ մասի մոտ հազ է դիտարկվել, բայց միայն 60%-ի դեպքում է այն նոպաների տեսքով եղել, իսկ 40%-ի մոտ՝ սովորական: