COVID-19-ը կարող է հանգեցնել Գիյեն-Բարեի համախտանիշի զարգացմանը, պարզել են Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները:

Ըստ EurekAlert! Պորտալի` կորոնավիրուսային վարակ ունեցող անձի օրգանիզմում արտադրված հակամարմինները նման են սրտի եւ մաշկի հիվանդություններ առաջացնող հակամարմիններին:

Հիվանդության առաջին ախտանիշներն են մկանների թուլությունն ու ցավը, ձեռքերի եւ ոտքերի թմրությունը եւ կորդինացման հետ կապված խնդիրները:

Գիյեն-Բարեի համախտանիշն աուտոիմուն պոլարադիկուլոնեորոպաթիա է, որն արտահայտվում է վեգետատիվ խանգարումներով եւ զգայունության խանգարումներով: