Կորոնավիրուսը երեխաների եւ դեռահասների համար ավելի վտանգավոր է, քան նախկինում ենթադրվում էր, ինչպես ցույց են տալիս վերջին ուսումնասիրությունները:
Medportal.ru-ն հայտնում է, որ կորոնավիրուսի եւ գրիպի հետ կապված դեռահասների հոսպիտալացման անհրաժեշտությունը համեմատելու համար CDC մասնագետներն օգտագործել են 13 նահանգներում FluSurv-NET համաճարակային հսկողության համակարգի տվյալները: Նրանք տեղեկատվություն են հավաքել COVID-19 ունեցող 12-17 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժման վերաբերյալ եւ համեմատել այն 2017 թվականից ի վեր երեք սեզոնային գրիպի բռնկումների հետ:
Վերլուծությունը ցույց է տվել, որ անցած տարվա հոկտեմբերի 1-ից մինչեւ 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում :
Բուժվող դեռահասների մասին տվյալները ներկայացվել են շաբաթական 100 000 բնակչի հաշվով ընդհանուր ցուցանիշների տեսքով: Պարզվել է, որ այս տարիքային խմբի երեխաների մոտ 100 000 մարդու համար միջին հաշվով եղել է COVID-19-ով 35 կամ ավելի հոսպիտալացում: Միաժամանակ, նախորդ տարիներին գրիպի համաճարակի ժամանակ այս ցուցանիշը 15 է կազմել: Հետազոտության հեղինակները նշել են, որ դեռահասների մոտ կորոնավիրուսային վարակի հետ կապված բարդություններ շատ ավելի հաճախ են հայտնաբերվում, քան գրիպի դեպքում՝ նույնիսկ հաշվի առնելով բազմաթիվ սահմանափակումները, ներառյալ հեռավար ուսուցումը։
«Առանց այդ միջոցառումների COVID-19-ի հետ կապված հոսպիտալացումների հաճախականությունը կարող էր զգալիորեն բարձր լինել»,- ասել են գիտնականները:






