Կորոնավիրուսի դեմ երկու տարբեր պատվաստանյութերի համակցումը կարող է արդյունավետ լինել , պնդում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները, որոնց նոր գիտական աշխատությունը հրապարակվել է Lancet ամսագրում:
Bloomberg-ի հաղորդմամբ՝ գիտնականները պարզել են, որ Pfizer-ի պատվաստանյութի առաջին ներկարկան եւ AstraZeneca-ի երկրորդ ներարկման համակցումը իմունային պատասխան է տալիս: Սակայն հակառակ կարգով այդ պատվաստանյութերի համակցումըվատագույն արդյունքն է ցուցաբերել:
Ընդ որում, հակամարմինների ոչ մեծ մակարդակը, գիտնականների տեղեկությոններով, ապահովում է Pfizer-ի երկու դեղաչափերով պատվաստումը:
Գիտնականների խոսքով՝ իրենց աշխատության արդյունքները կօգնեն ավելի ճկուն օգտագործել պատվաստանյութերը:






