Մեր որոշ սովորություններ բերում են ավելորդ քաշի եւ որովայնի ծավալի ավելացման, կարծում են Eat This, Not That! պարբերականի մասնագետները:
Նրա խոսքով՝ միայն ցերեկը սնվելու դեպքում ուտելու համար քիչ ժամանակ կմնա։ Բացի այդ, մարդիկ սովորաբար գիշերը ճարպոտ ու վնասակար սնունդ են ուտում:
Սննդաբան Ալիսիա Գալվինը կարծում է, որ ճարպոտ փորից ազատվել ցանկացողները ավելի լավ է խուսափեն ածխաջրերով հարուստ սննդից:
«Հաց, մակարոնեղեն, վերամշակված հացահատիկ կամ քաղցր ըմպելիքներ ուտելու փոխարեն պետք էընտրել առողջ ճարպերի բարձր քանակությամբ ուտելիք, ինչպիսին են՝ ավոկադոն, ճարպոտ ձուկը, ընկուզեղենը, սերմերը, ձիթապտուղը, ձիթապտղի յուղը եւ ձուն»,- ասել է նա:
Սննդաբան Նիկոլ Ստեֆանովը խորհուրդ է տալիս հրաժարվել սովորական համբուրգերներից՝ հօգուտ սեւ լոբով բուրգերների, որոնք պարունակում են օգտակար բուսական սպիտակուցներ:
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ լոբին եւ այլ լոբազգիները օգնում են կանխել որովայնի հատվածում ճարպի կուտակումը»,- ասում է նա:
Այլ փորձագետներ խորհուրդ են տալիս չչարաշահել կաթնամթերքը, ալկոհոլը եւ չրերը, ինչպես նաեւ չմոռանալ կարդալ մթերքի բաղադրությունը նկարագրող պիտակները:






