Ո՞ր բանջարեղենն է օգնում նիհարել: Կարծիքներով կիսվել է  PopSugar պարբերականը:

Սննդի ոլորտում մասնագետներ Քեյթ Քուֆալի եւ Լոնիել Ֆրիմանի խոսքով՝ թարմ բանջարեղենում կան սննդանյութեր եւ B ու C խմբի վիտամիններ, որոնց կոնցենտրացիան կարող է նվազել պատրաստման գործընթացում, սակայն դա չի զրկում եփած բանջարեղենը օգուտից:

Կարելի ուտել ե՛ւ թարմ, ե՛ւ եփած բանջարեղեն:

Մասնագետների խոսքով՝ նիհարելու համար հարմար են կրախմալի ցածր պարունակությամբ բանջարեղենը, օրինակ՝ բրոկոլի, գազար, պղպեղ, ծաղկակաղամբ:

Խորհուրդ է տրվում նաեւ ընտրել մանրաթելերով հարուստ բանջարեղեն, օրինակ՝ բրոկոլի, ծաղկակաղամբ, ծնեբեկ եւ բրյուսելյան կաղամբ:

«Ամեն ինչում կարեւոր է բալանսը»,-ասել է Ֆրիմանը: