Ֆենոֆիբրատ դեղամիջոցը եւ նրա ֆենոֆիբրինային թթու ակտիվ ձեւը կարող են վերացնել SARS-CoV-2 կորոնավիրուսը մարդու բջիջներում։ Այս մասին տեղեկացվում է Frontiers in Pharmacology ամսագրում։
Գիտնականների միջազգային խումբը իրականացրել է պոտենցիալ դեղամիջոցների սքրինինգ՝ չափելով անգիոտենզին մարդկային ռեցեպտորի դիմերիզացիան (ACE2)։ ACE2-ն դիմեր է, որը բաղկացած է երկու ավելի պարզ մոլեկուլներից, ինչն ազդում է նրա՝ կորոնավիրուսային S-սպիտակուցի (փուշ-սպիտակուց) հետ միանալու կարողության վրա։ Գիտնականները իդենտիֆիկացրել են ֆենոֆիբրատը. դրա ակտիվ ձեւը ապակայունացնում է վիրուսային փուշ-սպիտակուցի կապող դոմեն-ռեցեպտորը (RBD) եւ ինհիբացնում դրա կապվելը ACE2-ի հետ։
Երկու անկախ լաբորատորիաներում գիտնականները թեստավորել են ֆենոֆիբրատը եւ ֆենոֆիբրինային թթուն Vero կուլտիվացվող բջիջների վրա, որոնք վարակված էին SARS-CoV-2-ի երկու տարբեր իզոլյատներով։ Ե՛վ ֆենոֆիբրատը, ե՛ւ ֆենոֆիբրինային թթուն կլինիկական իմաստով նշանակալի խտություններով 70 տոկոսով նվազեցնում էին վիրուսային ինֆեկցիան։
Քանի որ դեղամիջոցն անվնաս է եւ արդեն օգտագործվում է որպես արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի եւ լիպիդների դեմ պայքարի դեղամիջոց, այն կարող է լինել պոտենցիալ թերապեւտիկ միջոց նաեւ SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պայքարում։






