Կորոնավիրուսային վարակ ունեցող պացիենտների մոտ, ովքեր բուժվում են հիվանդանոցներում, ռուսաստանցի մասնագետներն սկսել են ավելի հաճախ սնկային միջավայր հայտնաբերել։ Այս մասին տեղեկացրել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության ԿԳՀԻ վարակիչ պաթոլոգիայի կլինիկական բաժնի առաջատար գիտաշխատող Ելենա Լազարեւան։
Ինչպես տեղեկացնում է «Իզվեստիա»-ն, համավարակի պայմաններում միկոզների եւ կանդիդոզների խնդիրը թոքերում ավելի ակտուալ է դարձել։ Candida albicans-ով վարակվածներ գրանցվել են միանգամից երկու հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։
Մոսկվայի մարզի Առողջապահության պետական բյուջետային «Միտիշչիի քաղաքային կլինիկական հիվանդանոց» հաստատությունում 572 մարդու մոտ հայտնաբերվել է Candida albicans։ Մոսկվա քաղաքի «Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» պետական բյուջետային հաստատությունում՝ 45 մարդու մոտ։ Ընդ որում՝ 2020թ. մենք սնկային միջավայր գրեթե չենք սերմանել»,- ասաց մասնագետը։
Խմորանման սնկերի ձեւը նորմայում աղիքային միջավայրում է լինում։ Դրանք ապրում են մարդու բերանում եւ կերակրափողում։ Նման միկոզներ անգամ նորմալ հանգամանքներում ունի մարդկանց 80 տոկոսը։ Սովորաբար դրանք հիվանդությունների չեն հանգեցնում, բայց չափից ավելի մեծ քանակությունը առաջ է բերում կանդիդոզ (կաթնասնկախտ)։
Candida albicans-ը հաճախ ախտահարում է ցածր իմունիտետ ունեցող մարդկանց արյունը եւ սեռական օրգանները։ Իսկ կորոնավիրուսով պացիենտների մոտ սնկերի թիրախ են դառնում թոքերը։






