Էնդոկրինոլոգ եւ սննդաբան Ալյոնա Բարեդոն կարծում է, որ հացից լրիվ հրաժարումը կարող է հանգեցնել մի շարք դրական հետեւանքների։

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝  հացաբուլկեղենը սննդակարգից բացառելուց հետո մարդու օրգանիզմում տեղի կունենան դրական փոփոխություններ։

«Ինսուլինն ու գլյուկոզան կնվազեն, իսկ ածխաջրերի ու լիպիդային նյութափոխանակությունը կկարգավորվի։ Կնվազեն նաեւ տրիգլիցերիդները եւ վատ խոլեստերինի ֆրակցիաները։ Աղիներում ախտածին բակտերիաների եւ սնկերի աճը կդանդաղի, ինչը կբերի միկրոբիոտի աճի»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ եթե մարդը չի կարողանում ամբողջությամբ հրաժարվել հացից, ապա պետք է ուտի ամբողջական հացահատիկի ալյուրից պատրաստված մթերքներ, որոնք պարունակում են թեփ եւ բջջանյութ։