Կարմիր խավիար ուտելը վտանգավոր է ալերգիայով տառապողներին, հիպերտոնիկ հիվանդներին, ինչպես նաեւ 2-րդ տիպի շաքարային դիաբետ, գիրություն եւ երիկամների հիվանդություն ունեցողներին։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Աննա Բելոուսովան (Ռուսաստան)։ Ինչպես նշում է «Վեչերնյայա Մոսկվա»-ն, որոշ մարդիկ կարող են ալերգիա ունենալ կարմիր խավիարի նկատմամբ։ Բացի այդ, եթե ամեն օր մեկ ճաշի գդալ խավիար եք ուտում, ապա աղի չարաշահում է առաջանում, սա հատկապես վտանգավոր է հիպերտոնիա ունեցող մարդկանց համար։
«Եթե հիպերտոնիան հատկապես զգայուն է, ապա խավիարը պետք է տեղափոխվի դելիկատեսի կատեգորիա»,-ասել է մասնագետը։
Երիկամների որոշ հիվանդությունների դեպքում նույնպես խորհուրդ չի տրվում խավիար ուտել։ Խավիարը ցուցված չէ նաեւ գեր մարդկանց ։ Եթե դուք պարբերաբար խավիար եք ուտում, ապա օրգանիզմում D վիտամինի ավելցուկ է առաջանում, սակայն ձմռանը դա, ըստ մասնագետի, քիչ հավանական է։ Մասնագետը խորհուրդ է տալիս հավասարակշռել սննդակարգը. օրինակ, եթե ձեր սննդակարգը հարուստ է խավիարով, դուք կարող եք բացառել աղ պարունակող այլ մթերքները: «Անհրաժեշտ է սահմանափակել աղի եւ կծու, թթու մթերքի, ապխտած երշիկի օգտագործումը։ Կարեւոր է նաեւ շատ բանջարեղեն եւ մրգեր ուտելը»,-հավելել է նա։






