Որոշ մթերքներ կարող են սպառել էներգիան եւ հանկարծակի հոգնածություն առաջացնել, կարծում է սննդաբան Յուլիա Չեխոնինան։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդպիսի ըմպելիքների թվում է, առաջին հերթին, սուրճը։ Ճիշտ է, պետք է նշել, որ հոգնածություն առաջացնում է ոչ թե ինքնին խմիչքը, այլ դրա քանակը։ Կարելի է օրական 1-2 բաժակ սուրճ խմել. այդ դեպքում ըմպելիքը աշխուժացնում է։ Եթե մարդ սկսի ավելի շատ սուրճ խմել, էներգիայի ներհոսքի փոխարեն նա կարող է հոգնածություն զգալ, եւ նրա մոտ «արատավոր շրջան» կձեւավորվի՝ ինչքան շատ սուրճ խմի, այնքան ավելի շատ կհոգնի:
Սննդաբանի կարծիքով՝ այս վիճակի պատճառ կարող են լինել շաքարով հարուստ մթերքները։ Ուստի քաղցրի սիրահարներին ոխորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել մուգ շոկոլադին, որը արյան մեջ գլյուկոզի մակարդակի նման կտրուկ տատանումներ չի առաջացնում։
Հյութերն ու գազավորված ըմպելիքները, ըստ մասնագետի, նույնպես հանկարծակի հոգնածության են հանգեցնում: Դրանք մասնագետը խորհուրդ է տալիս դրանք փոխարինել բանջարեղենային հյութերով։
Մինչդեռ կարեւոր է վերջնականապես չհրաժարվել ճարպից եւ շաքարից, քանի որ նման սննդակարգով մարդ նույնպես ուժ չի ունենա:
Ածխաջրերով հարուստ արագ սնունդը նույնպես ծանրաբեռնվածություն է առաջացնում մարսողության համա եւ, որպես հետեւանք, հոգնածություն է առաջացնում: Օրգանիզմն իր ողջ էներգիան ծախսում է ծանր, բարձր կալորիականությամբ մթերքները մարսելու համար:
«Կարճատեւ համային ուրախությունը հոգնածության երկարատեւ զգացում է բերում իրենից հետո, որից կարելի է ազատվել միայն լավ քնելուց հետո»,- ասել է մասնագետը։ Հոգնածություն առաջացնող մթերքների սեի ցուցակում կարելի է ներառել նաեւ հում երշիկեղենը եւ պանրի որոշ տեսակներ:






