Նիհարել ցանկացողների համար նախաճաշը պարտադիր է, չէ՞ որ նախաճաշն է շատ հարցերում որոշում, թե որքան է մարդն ուտելու օրվա ընթացքում եւ ինչպես է իրեն զգալու։ Այսպիսի կարծիք է հայտնել սննդաբան Լիզա Մոսկովիցը (ԱՄՆ)։
Ինչպես տեղեկացնում է Eat This, Not That!-ը, մարդիկ հաճախ չեն նախաճաշում, որովհետեւ նախաճաշ պատրաստելու ժամանակ չունեն։ Մասնագետի խոսքով՝ այդ մարդիկ կարող են մեկ օր առաջ պատրաստել նախաճաշը։
Կարելի է, օրինակ, երեկոյան պատրաստել վարսակի շիլա, պուդինգ չիայի սերմերով, սմուզիներ թարմ կամ սառեցված հատապտուղներից ու բանջարեղեններից, փուռը դրված ձվածեղ բանջարեղեններով եւ պանրով կամ յոգուրտ-խյուս մրգերով։
Մոսկովիցի խոսքով՝ նախապես պատրաստված նախաճաշը թույլ կտա ժամանակ խնայել, իսկ մշտապես նախաճաշելու սովորությունը դրականորեն կանդրադառնա առողջության եւ արտաքին տեսքի վրա։






