ԱՄՆ-ի Բրաունի համալսարանի գիտնականները նոր սարք են մշակել, որը կարող է արդյունավետորեն հայտնաբերել կորոնավիրուսի ՌՆԹ-ն եւ ախտորոշել COVID-19-ը։ Այս մասին ասվում է The Journal of Molecular Diagnostics-ում հրապարակված հոդվածում:

Bubbler սարքն իրականացնում է պացիենտի արտաշնչած վիրուսային մանսիկներից ՌՆԹ-ի հակադարձ տրանսկրիպցիա (այսինքն՝ ՌՆԹ-ի փոխակերպումը ԴՆԹ-ի): Բացի այդ, սարքը կարող է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել վիրուսային բեռի եւ նույնիսկ վիրուսի շտամի մասին:

Սարքը փորձարկման մասնակցել է 70 պացիենտ, որոնք բուժում են ստացել 2020-ի մայիսից մինչեւ 2021-ի հունվար Ռոդ Այլենդի անհետաձգելի օգնության հիվանդանոցում։ Մասնագետները փորձանմուշներ են վերցրել շնչուղիների 3 կետերից:

Արդյունքները ցույց են տվել, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը հեշտությամբ կարելի է հայտնաբերել արտաշնչված օդում, եւ Bubbler-ը հարմար է ստորին շնչուղիների վնասվածքը ախտորոշելու համար։ Գիտնականների խոսքով՝ սարքն ավելի արդյունավետ է հայտնաբերում կորոնավիրուսը, քան քթըմպանից վերցված քսուքները։