Հնդկաձավարն արժեքավոր բաղադրությամբ եզակի մթերք է, կարծում է սննդաբան Եկատերինա Միխայլենկոն (Ռուսաստան):

«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ ձավարեղենի մեջ հնդկաձավարը գնահատվում է բուսական սպիտակուցի բարձր պարունակությամբ։ Բացի այդ, արտադրանքը երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում եւ ցինկ է պարունակում:

Սննդաբանի խոսքով՝ հնդկաձավարը հարուստ է նաեւ A, D, C, E վիտամիններով, ինչպես նաեւ` B, P եւ PP վիտամիններով։

«Հնդկաձավարը գլյուտեն չպարունակող մթերք է, այդ գործոնը հատկապես կարեւոր է այնպիսի հիվանդություն ունեցող մարդկանց համար, ինչպիսին է ցելիակիան: Այն պետք է անկասկած ավելացնել սննդակարգ, սակայն դրա օգտագործումը պետք է ռացիոնալ լինի բարձր կալորիականության պատճառով։ Ուստի ավելորդ քաշի դեմ պայքարողները պետք է հնդկաձավարը չափավոր օգտագործեն»,- ասաց մասնագետը։